Կոկորդի ցավը երեխաների մոտ. Բուժման ցուցումներ
Sore Throat in Children: Care Instructions
Ցուցումներ ձեր բուժման վերաբերյալ

Կոկորդի ցավի հիմնական պատճառները բակտերիաների միջոցով վարակն է կամ վիրուսը։ Ծխախոտի ծուխը, չոր օդը, օդի
աղտոտվածությունը, ալերգիաները կամ բղավելը նույնպես կարող են առաջացնել կոկորդի ցավ: Կոկորդի ցավը կարող է լինել
ցավոտ և տհաճ: Բարեբախտաբար, կոկորդի ցավը հիմնականում անցնում է ինքնուրույն:
Տնային բուժումը կարող է օգնել երեխային արագորեն ապաքինվել։ Հակաբիոտիկներ անհրաժեշտ չեն, բացառությամբ եթե
երեխան ունենում է ստրեպտոկոկային ինֆեկցիա։
Երեխայի բուժման և անվտանգության համար կարևոր դեր է խաղում հետագա ամբուլատոր վերահսկողությունը:
Երեխայի մոտ խնդիրներ նկատելիս անպայման նշանակեք տեսակցություններ, այցելեք բժշկին և զանգահարեք: Լավ կլինի նաև,
որ պահպանեք ձեր երեխայի անալիզների արդյունքները և դեղացանկը, որը երեխան ընդունում է:
Ինչպե՞ս կարող եք բուժօգնություն ցուցաբերել երեխային տնային պայմաններում:
-
Եթե բժիշկը ձեր երեխայի համար հակաբիոտիկներ է նշանակել, տվեք դրանք այնպես, ինչպես որ նշանակվել են: Մի՛
դադարեցրեց դրանց օգտագործումը միայն այն պատճառով, որ ձեր երեխան իրեն ավելի լավ է զգում: Ձեր երեխան պետք է
հակաբիոտիկների ամբողջական կուրսն ընդունի:
-
Եթե երեխան բավականին մեծ է, թող առնվազն ժամը մեկ գոլ աղաջրով ողողումներ անի՝ այտուցվածությունը նվազեցնելու
և անհարմարավետությունը քչացնելու համար: Վերցրեք 1 թեյի գդալ աղ և այն լուծեք 8 հեղուկ ունցիա տաք ջրի մեջ:
Երեխաների մեծամասնությունը կարող է ողողումներ անել 6-8 տարեկանում:
-
Որպես ցավազրկող տվեք ացետամինոֆեն (Tylenol) կամ իբուպրոֆեն (Advil, Motrin): Կարդացեք և հետևեք պիտակի վրա
նշված բոլոր ցուցումներին: 20 տարեկանից փոքր երեխաներին մի տվեք ասպիրին: Այն կապված է եղել Ռեյի սինդրոմի հետ,
որը շատ լուրջ հիվանդություն է:
-
Փորձեք առանց դեղատոմսի կոկորդի անզգայացնող սփրեյ կամ կոկորդի դեղահաբ, որը կօգնի թեթևացնել կոկորդի ցավը:
Մի՛ տվեք սառնաշաքարներ 4 տարեկանից փոքր երեխաներին: Եթե ձեր երեխան 2 տարեկանից փոքր է, հարցրեք ձեր բժշկին՝
արդյոք կարող եք նրան թմրեցնող դեղորայք տալ:
-
Երեխային շատ հեղուկներ տվեք: Ըմպելիքներ, օրինակ՝ գոլ ջուր կամ գոլ լիմոնադ, որոնք կարող են թեթևացնել
կոկորդի ցավը: Սառեցված համովությունները, պաղպաղակը, ձվածեղը, դոնդողով աղանդերը և օշարակը նույնպես կարող են
թեթևացնել կոկորդի ցավը: Եթե երեխան երիկամի, սրտի կամ լյարդի հիվանդություն ունի և պետք է սահմանափակի
հեղուկների ընդունումը, խոսեք ձեր բժշկի հետ, նախքան կավելացնեք հեղուկների քանակը, որը երեխան կխմի:
-
Երեխային հեռու պահեք ծխից: Մի ծխեք և թույլ մի տվեք որևէ մեկին ծխել ձեր երեխայի կողքին կամ տանը: Ծուխը
գրգռում է կոկորդը:
-
Օդը խոնավացնող սարք դրեք երեխայի մահճակալի կամ երեխայի կողքին: Այն թույլ կտա երեխային հեշտ շնչել: Հետևեք
սարքավորումը մաքրելու հրահանգներին:
Ե՞րբ պետք է զանգահարեք օգնության համար:
Զանգահարեք 911 ցանկացած պահի, երբ կարծում եք, որ ունեք շտապ օգնության կարիք։ Օրինակ, զանգահարեք, եթե
Զանգահարեք ձեր բժշկին հիմա կամ դիմեք անհապաղ շտապ օգնության, եթե
-
Երեխայի մոտ նորից կամ ավելի բարձր տենդ է նկատվում:
-
Երեխան ունի ջերմություն, որն ուղեկցվում է ծանրացած պարանոցով կամ ուժեղ գլխացավով:
-
Ձեր երեխայի մոտ առկա է շնչառության հետ կապված խնդիրներ:
-
Երեխան չի կարողանում կուլ տալ կամ չի կարող բավականաչափ հեղուկ խմել կոկորդի ցավի պատճառով:
-
Երեխայի հազն ուղեկցվում է անգույն կամ արյունոտ լորձով:
Ուշադիր հետևեք երեխայի առողջության փոփոխություններին և անպայման դիմեք ձեր բժշկին, եթե
-
Երեխայի մոտ առկա են նոր նշաններ, ինչպես օրինակ՝ ցան, ականջացավ, փսխում կամ սրտխառնոց:
-
Երեխան չի կազդուրվում սպասվածի պես:
Ընթացիկ դրությամբ:: 27 սեպտեմբերի 2023
Բովանդակության տարբերակ:: 14.0
Լիցենզիայի տակ հարմարեցված խնամքի ցուցումներ Ձեր առողջապահության մասնագետը: Եթե
ունեք հարցեր բժշկական վիճակի կամ այս հրահանգի վերաբերյալ, միշտ հարցրեք ձեր առողջապահական մասնագետին:.
Healthwise, Incorporated մերժում է ցանկացած երաշխիք կամ պատասխանատվություն այս տեղեկատվությունը օգտագործելու
համար:.