Health Encyclopedia
A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z A-Z Listings

Քնի ապնոէ. Բուժման ցուցումներ

Sleep Apnea: Care Instructions

Ակնարկ

../images/a5a8f45db662899b84cf955889453717.jpg

Քնի ապնոէն բնորոշվում է քնի ընթացքում շնչառական հաճախակի դադարներով՝ 10 վայրկյան կամ ավելի երկար տևողությամբ։ Դադարները կարող են լինել թեթևից ծանր աստիճանի՝ կախված մեկ ժամում դադարների քանակից, երբ դադարում եք շնչել կամ դանդաղում է շնչառությունը։

Քթի, բերանի կամ կոկորդի արգելափակված կամ նեղացած շնչուղիները կարող են հանգեցնել քնի ապնոէի: Շնչուղիները կարող են արգելափակվել, երբ ձեր կոկորդի մկաններն ու լեզուն հանգստանում են քնի ընթացքում:

Դուք կարող եք նպաստել տնային պայմաններում քնի ապնոէի բուժմանը՝ կատարելով կենսակերպի փոփոխություններ։ Կարող եք նաև օգտագործել CPAP շնչառական սարք, որը թույլ չի տալիս կոկորդի հյուսվածքներից արգելափակել շնչուղիները: Կամ ձեր բժիշկը կարող է առաջարկել օգտագործել շնչառական սարք քնած ժամանակ: Այն օգնում է բաց պահել շնչուղիները: Սա կարող է լինել մի սարք, որը դնում եք բերանում: Որոշ դեպքերում, վիրահատության կարիք է լինում կոկորդի ընդլայնված հյուսվածքները հեռացնելու համար։

Բուժման և անվտանգության համար կարևոր դեր է խաղում հետագա ամբուլատոր վերահսկողությունը: Խնդիրներ նկատելիս անպայման նշանակեք տեսակցություններ, այցելեք բժշկին և զանգահարեք: Լավ կլինի նաև, որ պահպանեք ձեր անալիզների արդյունքները և դեղացանկը, որն ընդունում եք:

Ինչպե՞ս կարող եք բուժօգնություն ցուցաբերել ինքներդ ձեզ տնային պայմաններում:

  • Նիհարեք, եթե դրա կարիքը կա:

  • Քնեք կողքի վրա: Դա կարող է օգնել մեղմացնել շնչառությունը:

  • Քնելուց առաջ խուսափեք ալկոհոլային խմիչքներից և դեղամիջոցներից, ինչպիսիք են քնաբերները, ափիոնատիպ դեղերը կամ հանգստացնող միջոցները:

  • Մի ծխեք: Եթե ​​ծխելը թողնելու հարցում ունեք օգնության կարիք, խոսեք ձեր բժշկի հետ:

  • Թեքեք ձեր մահճակալի գլխի հատվածը:

  • Բուժեք շնչառության հետ կապված խնդիրներն, ինչպես օրինակ՝ լցված քիթը, որոնք առաջանում են մրսածությունից կամ ալերգիաներից:

  • Փորձեք օգտագործել շնչուղիներում օդի շարունակական դրական ճնշմամբ բուժման սարք (CPAP-սարք), եթե ձեր բժիշկը խորհուրդ է տալիս:

  • Եթե ​​CPAP սարքը չի համապատասխանում ձեզ, հարցրեք ձեր բժշկին, թե արդյոք կարող եք փորձել այլ դիմակներ, կարգավորումենր կամ շնչառական սարքեր:

  • Փորձեք բերանով շնչելու սարքեր կամ քթի համար նախատեսված այլ սարքեր:

  • Խոսեք ձեր բժշկի հետ, եթե ձեր քիթը չոր է կամ արյունահոսում է, կամ եթե այն հոսում կամ խցանվում է շնչառական սարք օգտագործելիս:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե օրվա ընթացքում զգում եք քնկոտություն, և դա ազդում է ձեր առօրյայի վրա: Մի վարեք և շահագործեք որևէ մեքենա, եթե զգում եք քնկոտություն:

Ե՞րբ պետք է զանգահարեք օգնության համար:

Հետևեք ձեր առողջական վիճակին և անմիջապես կապվեք ձեր բժշկի հետ, եթե․

  • Շարունակում եք ունենալ քնի ապնոէ նույնիսկ կենսակերպի փոփոխություններ կատարելուց հետո։

  • Մտածում եք փորձել օգտագործել այնպիսի սարք, ինչպիսին է CPAP-ը:

  • Ունեք CPAP կամ նմանատիպ սարք օգտագործելու հետ կապված խնդիրներ:

  • Ցերեկվա ընթացքում դեռ քնկոտ եք, և դա ազդում է ձեր առօրյայի վրա:

Ընթացիկ դրությամբ:: 10 հուլիսի 2023

Բովանդակության տարբերակ:: 14.0

Լիցենզիայի տակ հարմարեցված խնամքի ցուցումներ Ձեր առողջապահության մասնագետը: Եթե ունեք հարցեր բժշկական վիճակի կամ այս հրահանգի վերաբերյալ, միշտ հարցրեք ձեր առողջապահական մասնագետին:. Healthwise, Incorporated մերժում է ցանկացած երաշխիք կամ պատասխանատվություն այս տեղեկատվությունը օգտագործելու համար:.

© 2006-2025 Healthwise, Incorporated.
Powered by Krames by WebMD Ignite
Disclaimer