Թութք․ Ցուցումներ բուժման վերաբերյալ
Hemorrhoids: Care Instructions
Ցուցումներ ձեր բուժման վերաբերյալ
Թութքն ընդլայնված երակ է, որն առաջանում է անալ անցքում: Աղիները գործելու ժամանակ արյունահոսությունը, քորը,
այտուցվածությունը և ուղիղ աղիքի ցավը ամենատարածված ախտանիշներն են: Դրանք կարող են երբեմն անհարմարություն
պատճառել, բայց թութքը հազվադեպ է լուրջ խնդիր առաջացնում:
Թութքը կարող եք բուժել ձեր սննդակարգի և աղիքային սովորությունների պարզ փոփոխություններով: Այս
փոփոխությունները ներառում են ավելի շատ մանրաթելեր ուտելը և կղազատման ժամանակ չլարվելը: Հիմնականում թութքը
վիրահատության կամ այլ բուժման կարիք չունի, քանի դեռ այն չափից շատ մեծ չէ ու ցավոտ կամ շատ չի արյունահոսում:
Բուժման և անվտանգության համար կարևոր դեր է խաղում հետագա ամբուլատոր վերահսկողությունը: Խնդիրներ
նկատելիս անպայման նշանակեք տեսակցություններ, այցելեք բժշկին և զանգահարեք: Լավ կլինի նաև, որ պահպանեք ձեր
անալիզների արդյունքները և դեղացանկը, որն ընդունում եք:
Ինչպե՞ս կարող եք բուժօգնություն ցուցաբերել ինքներդ ձեզ տնային պայմաններում:
-
Նստեք մի քանի դյույմ գոլ ջրի մեջ (նստելու վաննա) օրական 3 անգամ և աղիների գործելուց հետո: Գոլ ջուրն օգնում
է թեթևացնել ցավը և քորը:
-
Դրեք սառույց ձեր հետանցքի հատվածում օրական մի քանի անգամ՝ 10 րոպե տևողությամբ: Տեղադրեք բարակ գործվածք
սառույցի և ձեր մաշկի միջև: Դրանից հետո դրեք տաք, խոնավ սրբիչ նույն հատվածում ևս 10-ից 20 րոպե:
-
Ընդունեք ցավազրկող դեղերը ճիշտ այնպես, ինչպես ցուցված է:
-
Եթե բժիշկը ձեզ դեղատոմսով դեղ է տվել ցավի դեմ, ընդունեք այն ըստ նշանակվածի:
-
Եթե դեղատոմսով տրվող ցավազրկող դեղեր չեք ընդունում, ձեր բժշկին հարցրեք՝ կարո՞ղ եք առանց դեղատոմսի
դեղեր ընդունել:
-
Մաքուր պահեք հետանցքի հատվածը, սակայն վարվեք զգուշորեն: Օգտագործեք ջուր և առանց բույրի օճառ, ինչպես
օրինակ՝ Ivory ապրանքանիշը, կամ օգտագործեք մանկական անձեռոցիկներ կամ բժշկական բարձիկներ, ինչպես օրինակ՝ Tucks
ապրանքանիշի արտադրանքը:
-
Կրեք բամբակյա ներքնազգեստ և ազատ հագուստ հետանցքի հատվածում խոնավությունը նվազեցնելու համար:
-
Կերեք մանրաթել պարունակող ավելի շատ սննդամթերք: Ներառեք այնպիսի սննդամթերք, ինչպիսիք են՝ ամբողջահատիկ հացը
և մշակաբույսերը, հում բանջարեղենը, միրգը, չրերը և լոբին:
-
Օգտագործեք շատ հեղուկներ։ Եթե երիկամի, սրտի կամ լյարդի հիվանդություն ունեք և ստիպված եք սահմանափակել
հեղուկների ընդունումը, խոսեք ձեր բժշկի հետ՝ ձեր կողմից ընդունվող հեղուկների քանակը շատացնելուց առաջ։
-
Օգտագործեք կղանքը փափկեցնող միջոց, որը պարունակում է թեփ կամ պսիլիում: Դուք կարող եք խնայել գումար՝ գնելով
թեփ կամ պսիլիում (առկա է մեծ քանակությամբ առողջ սննդի խանութներում) և շաղ տալով այն սննդի վրա կամ խառնելով
մրգահյութի հետ: Կամ կարող եք օգտագործել այնպիսի արտադրանք, ինչպիսիք են՝ Metamucil կամ Hydrocil:
-
Փորձեք ձևավորել աղիների գործելու առողջ սովորույթներ:
-
Գնացեք պետքարան ցանկություն առաջանալուն պես:
-
Խուսափեք լարումից կղանքից ազատվելու ժամանակ: Հանգստացեք և ժամանակ տվեք ինքներդ ձեզ, որպեսզի դա տեղի
ունենա բնական եղանակով:
-
Մի պահեք ձեր շունչը կղանքից ազատվելու ժամանակ:
-
Մի կարդացեք, երբ պետքարանում եք: Ավարտելուց անմիջապես հետո դուրս եկեք պետքարանից:
-
Ընդունեք Ձեր դեղամիջոցները հենց այնպես, ինչպես որ նշանակվում են: Զանգահարեք ձեր բժշկին, եթե կարծում եք՝
դեղերի հետ կապված խնդիրներ կան:
Ե՞րբ պետք է զանգահարեք օգնության համար:
Զանգահարեք 911 ցանկացած ժամանակ, երբ կարծում եք, որ շտապ օգնության կարիք ունեք: Օրինակ, զանգահարեք,
եթե
Անմիջապես զանգահարեք ձեր բժշկին կամ ահազանգեք շտապ օգնություն, եթե․
Հետևեք ձեր առողջական վիճակին և անմիջապես կապվեք ձեր բժշկի հետ, եթե․
Ընթացիկ դրությամբ:: 19 հոկտեմբերի 2023
Բովանդակության տարբերակ:: 14.0
Լիցենզիայի տակ հարմարեցված խնամքի ցուցումներ Ձեր առողջապահության մասնագետը: Եթե
ունեք հարցեր բժշկական վիճակի կամ այս հրահանգի վերաբերյալ, միշտ հարցրեք ձեր առողջապահական մասնագետին:.
Healthwise, Incorporated մերժում է ցանկացած երաշխիք կամ պատասխանատվություն այս տեղեկատվությունը օգտագործելու
համար:.