Health Encyclopedia
A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z A-Z Listings

Ուղեղի ցնցում. Ցուցումներ բուժման վերաբերյալ

Concussion: Care Instructions

Ցուցումներ ձեր բուժման վերաբերյալ

Ուղեղի ցնցումն ուղեղին հասցված վնասվածքի տեսակ է: Այն առաջանում է, երբ գլխին ծանր հարված է հասցվում: Հարվածը կարող է թափահարել կամ ցնցել ուղեղը գանգին հակառակ: Այն խոչընդոտում է ուղեղի կանոնավոր աշխատանքը: Թեև դուք հնարավոր է կտրվածքներ կամ կապտուկներ ունենաք ձեր գլխին կամ դեմքին, հնարավոր է ուղեղի վնասվածքի որևէ այլ տեսանելի նշաններ չլինեն: Շատ դեպքերում, ուղեղին հասցված ցնցման վտանգը թեստերում նկատելի չի լինի, ինչպես օրինակ ՀՏ կամ ՄՌՏ սկանը:

Մի քանի շաբաթ հնարավոր է ունենաք էներգիայի պակաս, գլխապտույտ, անհանգիստ քուն, գլխացավ, ականջների զնգզնգոց կամ սրտխառնոց: Հնարավոր է անհանգիստ, մռայլ ու ճնշված լինեք: Հիշողության և կենտրոնացման հետ հնարավոր է խնդիրներ լինեն: Ուղեղի ցնցումից հետո այս ախտանիշները նորմալ են: Ժամանակի ընթացքում աստիճանաբար կանցնեն: Երբեմն կարող է շաբաթներ և նույնիսկ ամիսներ տևել: Ձեզ հետ բնակվողները պետք է իմանան ինչպես խնամել ձեզ: Խնդրում ենք այս և մնացյալ տեղեկությունը կիսել ձեր խնամակալի հետ, ով անհրաժեշտության դեպքում ձեզ կօգնի:

Բուժման և անվտանգության համար կարևոր դեր է խաղում հետագա ամբուլատոր վերահսկողությունը: Խնդիրներ նկատելիս անպայման նշանակեք տեսակցություններ, այցելեք բժշկին և զանգահարեք: Լավ կլինի նաև, որ պահպանեք ձեր անալիզների արդյունքները և դեղացանկը, որն ընդունում եք:

Ինչպե՞ս կարող եք բուժօգնություն ցուցաբերել ինքներդ ձեզ տնային պայմաններում:

Ցավազրկում

  • Գլխի ցավացող մասին միանգամից դրեք սառցե տոպրակ կամ սառը թրջոց 10-ից 20 րոպե: Տեղադրեք բարակ գործվածք սառույցի և ձեր մաշկի միջև:

  • Ուշադիր եղեք դեղերի նկատմամբ: Կարդացեք և հետևեք պիտակի վրա նշված բոլոր ցուցումներին:

    • Եթե բժիշկը ձեզ դեղատոմսով դեղ է տվել ցավի դեմ, ընդունեք այն ըստ նշանակվածի:

    • Եթե դեղատոմսով տրվող ցավազրկող դեղեր չեք ընդունում, ձեր բժշկին հարցրեք՝ կարո՞ղ եք առանց դեղատոմսի դեղեր ընդունել:

Վերականգնում

  • Հետևեք ձեր բժշկի ցուցումներին: Նա ձեզ կասի՝ արդյոք կարիքը կա, որ ինչ որ մեկը ձեզ հետ մնա հաջորդ 24 ժամվա ընթացքում կամ ավելի երկար:

  • Ուղեղի ցնցումից վերականգնվելու լավագույն միջոցը հանգիստն է: Դուք պետք է հանգստացնեք ձեր օրգանիզմը և ուղեղը.

    • Գիշերը շատ քնենք: Եվ օրվա ընթացքում հանգստի ընդմիջումներ արեք:

    • Խուսափեք շատ ֆիզիկական կամ մտավոր աշխատանք պահանջող գործողություններից: Սա վերաբերում է տնային աշխատանքին, մարզանքին, դպրոցի աշխատանքին, վիդեո խաղերին, հաղորդագրություն գրելուն և համակարգչից օգտվելուն։

    • Վերականգնման փուլում կարող է անհրաժետություն առաջանալ փոխելու դպրոցի կամ աշխատանքի ձեր գրաֆիկը:

    • Դանդաղորեն վերադարձեք ձեր ամենօրյա գործողություններին: Մի՛ փորձեք միանգամից շատ բան անել:

  • Մի՛ խմեք ալկոհոլ կամ մի՛ օգտագործեք անօրինական թմրանյութեր: Ալկոհոլը և անօրինական թմրանյութերը կարող են դանդաղեցնել Ձեր վերականգնման ընթացքը: Եվ կարող են մեծացնել ուղեղի երկրորդ վնասվածքի առաջացման ռիսկը:

  • Խուսափեք այն գործողություններից, որոնք կարող են ուղեղի մեկ այլ ցնցման հանգեցնել: Հետևեք ձեր բժշկի ցուցումներին՝ գործողություններին և սպորտաձևերին աստիճանաբար վերադառնալու համար:

  • Հարցրեք ձեր բժշկին, թե երբ կարող եք մեքենա վարել, հեծանիվ քշել կամ էլ սարքավորում աշխատեցնել:

Ինչպե՞ս պետք է վերադառնաք կենսակերպին:

Ձեր կենսակերպին վերադառնալը կարող է սկսվել ֆիզիկական և մտավոր հանգստից հետո 1-ից 2 օր անց: Հանգստանալուց հետո դուք կարող եք աստիճանաբար ավելացնել ձեր գործունեությունը, քանի դեռ դա չի առաջացնում նոր ախտանիշներ կամ չի վատթարացնում ձեր ախտանիշները:

Բժիշկներն ու ցնցումով զբաղվող մասնագետներն առաջարկում են քայլեր՝ ցնցում ստանալուց հետո սպորտին վերադառնալու համար: Օգտագործեք այս քայլերը որպես ուղեցույց: Դուք պետք է դանդաղորեն ընթանաք առաջ ակտիվության հետևյալ մակարդակներով.

  1. Սահմանափակ ակտիվություն: Կարող եք մասնակցել առօրյա գործողությունների, եթե տվյալ գործողությունը չի ավելացնում ձեր ախտանիշները կամ չի առաջացնում նոր ախտանիշներ:

  2. Թեթև աերոբիկ վարժություններ։ Սա կարող է ներառել քայլք, լող կամ այլ վարժություններ` 70%-ից ցածր սրտի առավելագույն աշխատանքով։ Այս քայլում ներառված չէ որևէ ուժային մարզում:

  3. Սպորտին հատուկ վարժություն: Սա ներառում է վազք կամ չմուշկներով վարժանքներ (կախված սպորտից), բայց առանց գլխի վրա հարվածների։

  4. Ոչ լիարժեք մարզման վարժություններ: Սա ներառում է ավելի բարդ ուսումնական վարժանքներ, ինչպես օրինակ՝ փոխանցում։ Մարզիկը կարող է սկսել կատարել նաև թեթև ուժային մարզումներ:

  5. Լիարժեք պրակտիկա: Մարզիկը կարող է մասնակցել նորմալ մարզմանը:

  6. Վերադառնալ բնականոն խաղի: Սա վերջին քայլն է, և թույլ է տալիս մարզիկին միանալ բնականոն խաղին:

Դիտարկեք և հետևեք ձեր առաջընթացին: Պետք է առնվազն 6 օր, որպեսզի դուք թեթև ակտիվությունից անցում կատարեք դեպի բնականոն խաղի:

Համոզվեք, որ կարողանում եք մնալ տվյալ գործողության յուրաքանչյուր նոր մակարդակում առնվազն 24 ժամ առանց ախտանիշների կամ այնքան, որքան ձեր բժիշկն է խորհուրդ տալիս՝ նախքան առաջ անցնելը։ Եթե ​​մեկ կամ մի քանի ախտանիշներ վերադառնում են, անցում կատարեք դեպի գործողությունների ավելի ցածր մակարդակի՝ առնվազն 24 ժամվա ընթացքում: Մի շարժվեք առաջ, մինչև բոլոր ախտանիշները վերանան:

Ե՞րբ պետք է զանգահարեք օգնության համար:

Զանգահարեք 911 ցանկացած պահի, երբ կարծում եք, որ ունեք շտապ օգնության կարիք: Օրինակ, զանգահարեք, եթե

  • Դուք ունեք նոպա:

  • Դուք ուշաթափվում եք (կորցնում եք գիտակցությունը):

  • Դուք շփոթված եք կամ չեք կարողանում մնալ արթուն:

Զանգահարեք ձեր բժշկին հիմա կամ դիմեք անհապաղ շտապ օգնության, եթե

  • Դուք ունեք նոր կամ ավելի սրված փսխում:

  • Ձեր զգոնության աստիճանը նվազել է:

  • Ձեր մարմնի ցանկացած մասում ունեք նոր թուլություն կամ թմրություն:

Հետևեք ձեր առողջական վիճակին և անմիջապես կապվեք ձեր բժշկի հետ, եթե․

  • Դուք չեք կազդուրվում սպասվածի պես:

  • Դուք ունեք նոր ախտանիշներ, ինչպիսիք են՝ գլխացավերը, կենտրոնանալու դժվարացումը կամ տրամադրության փոփոխությունը:

Ընթացիկ դրությամբ:: 20 դեկտեմբերի 2023

Բովանդակության տարբերակ:: 14.0

Լիցենզիայի տակ հարմարեցված խնամքի ցուցումներ Ձեր առողջապահության մասնագետը: Եթե ունեք հարցեր բժշկական վիճակի կամ այս հրահանգի վերաբերյալ, միշտ հարցրեք ձեր առողջապահական մասնագետին:. Healthwise, Incorporated մերժում է ցանկացած երաշխիք կամ պատասխանատվություն այս տեղեկատվությունը օգտագործելու համար:.

© 2006-2025 Healthwise, Incorporated.
Powered by Krames by WebMD Ignite
Disclaimer