Սեբորեային մաշկաբորբ. Բուժման ցուցումներ

Seborrheic Keratosis: Care Instructions

Ցուցումներ ձեր բուժման վերաբերյալ

Սեբորեային մաշկաբորբը մաշկի արտահայտված բշտիկներ են, որոնք ունեն թեփուկավոր կամ թեփոտ տեսք: Սովորաբար, դրանք կարծես խրված լինեն մաշկի վրա: Դրանք առավել հաճախ արտահայտվում են մեջքի կամ կրծքավանդակի շրջանում և ավելի տարածված են տարեց մարդկանց մոտ: Սեբորեային մաշկաբորբը կարող է լինել թուխ կամ մուգ շագանակագույն: Սեբորեային մաշկաբորբը խալ չէ և գրեթե միշտ անվնաս է: Սակայն, ամեն դեպքում մաշկի պարբերաբար ստուգումը լավ գաղափար է:

Երբեմն սեբորեային մաշկաբորբը կարող է առաջացնել քոր: Քերծելը կարող է առաջացնել արյունահոսություն և երբեմն էլ նույնիսկ սպի:

Սեբորեային մաշկաբորբը հեռացվում է միայն այն դեպքում, եթե անհանգստացնում է: Բժիշկն այն սառեցնում է կամ քերում է գործիքով: Բժիշկը կարող է նաև օգտագործել լազերային սարք սեբորեային մաշկաբորբը հեռացնելու համար: Սովորաբար, բուժման արդյունքում մաշկը ստանում է նորմալ տեսք, սակայն այն կարող է թողնել բաց կամ մուգ նշան կամ նույնիսկ սպի մաշկի վրա:

Բուժման և անվտանգության համար կարևոր դեր է խաղում հետագա ամբուլատոր վերահսկողությունը: Խնդիրներ նկատելիս անպայման նշանակեք տեսակցություններ, այցելեք բժշկին և զանգահարեք: Լավ կլինի նաև, որ պահպանեք ձեր անալիզների արդյունքները և դեղացանկը, որն ընդունում եք:

Ինչպե՞ս կարող եք բուժօգնություն ցուցաբերել ինքներդ ձեզ տնային պայմաններում:

  • Եթե հագուստը գրգռում է սեբորեային կերատոզը, ծածկեք այն վիրակապով, որպեսզի չտրորեք և չարնահոսեք:

  • Եթե սեբորեային կերատոզը հեռացնում եք, մաքրեք այդ հատվածը օճառով և ջրով օրական երկու անգամ, եթե ձեր բժիշկն այլ ցուցումներ չի տվել: Մի՛ օգտագործեք ջրածնի պերօքսիդ կամ սպիրտ, որը կարող է դանդաղեցնել լավանալու պրոցեսը:

    • Կարող եք վերքը ծածկել վազելինի բարակ շերտով և չկպչող վիրակապով:

  • Եթե տեսնում եք մաշկի աճի փոփոխություն, կապվեք ձեր բժշկի հետ: Փնտրեք․

    • Արնահոսող խալ:

    • Արագ աճող խալ:

    • Մաշկի վրա աճած թեփուկավոր կամ կեղևով ծածկված հատված:

    • Թարախոտ վերք, որը չի լավանում:

Ե՞րբ պետք է զանգահարեք օգնության համար:

Զանգահարեք ձեր բժշկին հիմա կամ դիմեք անհապաղ շտապ օգնության, եթե

  • Դուք ունեք նորմալ մաշկի հատված, որը հանկարծակի փոխում է ձևը, չափը կամ արտաքին տեսքը:

  • Ձեր մաշկը սարսափելի ճաքճքել է քորելու արդյունքում:

  • Դուք ունեք վարակի այնպիսի նշաններ, ինչպիսիք են՝

    • Ցավ, ջերմություն կամ այտուց մաշկի վրա:

    • Կարմիր շերտեր մաշկի վերքի մոտ:

    • Թարախ, որը գալիս է ձեր մաշկի վերքից:

    • Ջերմություն, որը պայմանավորված չէ գրիպով կամ այլ հիվանդությամբ:

Հետևեք ձեր առողջական վիճակին և անմիջապես կապվեք ձեր բժշկի հետ, եթե․

  • Դուք չեք կազդուրվում սպասվածի պես:

Ընթացիկ դրությամբ:: 16 նոյեմբերի 2023

Բովանդակության տարբերակ:: 14.0

Լիցենզիայի տակ հարմարեցված խնամքի ցուցումներ Ձեր առողջապահության մասնագետը: Եթե ունեք հարցեր բժշկական վիճակի կամ այս հրահանգի վերաբերյալ, միշտ հարցրեք ձեր առողջապահական մասնագետին:. Healthwise, Incorporated մերժում է ցանկացած երաշխիք կամ պատասխանատվություն այս տեղեկատվությունը օգտագործելու համար:.

© 2006-2025 Healthwise, Incorporated.