Ակնե․ Ցուցումներ բուժման վերաբերյալ

Acne: Care Instructions

Ակնարկ

Ակնեն մաշկի խնդիր է: Այն հայտնվում է սև կետերի, սպիտակ կետերի և բշտիկների տեսքով: Ակնեն առավել հաճախ առաջանում է դեմքի, պարանոցի և մարմնի վերին մասերի վրա: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ յուղը և մաշկի մահացած բջիջները խցանում են մաշկի ծակոտիները:

Սովորաբար ակնեն սկսվում է դեռահասների շրջանում և հաճախ ուղեկցում է հասուն տարիքում: Ամենօրյա նուրբ մաքրումն օգնում կարգավորել ակնեի առավել մեղմ ընթացքը։ Եթե տնային բուժումը չի օգնում, ձեր բժիշկը կարող է նշանակել քսուք, հակաբիոտիկ կամ ավելի ուժեղ դեղամիջոց, որը կոչվում է իզոտրետինոին: Երբեմն հակաբեղմնավորիչ հաբերն օգնում են կանանց, ովքեր ունեն ակնեի ամսական սրացումներ:

Բուժման և անվտանգության համար կարևոր դեր է խաղում հետագա ամբուլատոր վերահսկողությունը: Խնդիրներ նկատելիս անպայման նշանակեք տեսակցություններ, այցելեք բժշկին և զանգահարեք: Լավ կլինի նաև, որ պահպանեք ձեր անալիզների արդյունքները և դեղացանկը, որն ընդունում եք:

Ինչպե՞ս կարող եք բուժօգնություն ցուցաբերել ինքներդ ձեզ տնային պայմաններում:

  • Մեղմորեն լվացեք ձեր դեմքն օրական 1 կամ 2 անգամ գոլ (ոչ տաք) ջրով և մեղմ օճառով կամ մաքրող միջոցով: Միշտ լավ ողողեք:

  • Օգտագործեք առանց դեղատոմսի լոսյոն կամ գել, որը պարունակում է բենզոիլ պերօքսիդ: Սկսեք 2.5% բենզոիլ պերօքսիդի քիչ քանակությունից և, ըստ անհրաժեշտության, շատացրեք: Բենզոիլ պերօքսիդը լավ ազդեցություն ունի ակնեի դեպքում, սակայն կարող է անհրաժեշտ լինել, որ այն մինչև 2 ամիս օգտագործեք, մինչև որ ձեր ակնեն սկսի վերանալ:

  • Կիրառեք ակնեի համար նախատեսված կրեմ, լոսյոն կամ գել այն բոլոր հատվածներին, որտեղ առհասարակ բշտիկներ, սև կետեր կամ սպիտակ կետեր եք ունենում, այլ ոչ միայն այն հատվածներին, որտեղ այս պահին դրանք ունեք: Ուշադիր հետևեք ցուցումներին: Եթե Ձեր մաշկը շատ է չորանում և թեփոտում կամ կարմրում և ցավում, պակասեցրեք քանակը: Լավագույն արդյունքների համար ընդունեք դեղամիջոցներն այնպես, ինչպես ցուցված է։ Փորձեք բաց չթողնել չափաբաժինները:

  • Մի՛ սեղմեք կամ պոկեք պզուկները և սև կետերը: Դա կարող է վարակի և սպիի առաջացման պատճառ դառնալ։

  • Օգտագործեք միայն առանց յուղի դիմահարդարում, արևապաշտպան միջոց և մաշկի խնամքի այլ արտադրանքներ, որոնք չեն խցանի ձեր ծակոտիները:

  • Լվացեք ձեր մազերն ամեն օր և փորձեք դրանք ձեր դեմքից և ուսերից հեռու պահել: Մտածեք դրանք հերակալներով հետ տանելու կամ էլ կարճ կտրելու մասին:

Ե՞րբ պետք է զանգահարեք օգնության համար:

Հետևեք ձեր առողջական վիճակին և անմիջապես կապվեք ձեր բժշկի հետ, եթե․

  • Դուք փորձել եք տնային բուժում 6-ից 8 շաբաթվա ընթացքում, և ձեր ակնեները չեն լավացել կամ ավելի են սրվել: Ձեր բժիշկը կարող է ավելացնել կամ փոխել ձեր բուժումը:

  • Ձեր պզուկներն ավելի են մեծանում և կոշտանում կամ լցվում են հեղուկով:

  • Պզուկները բուժելուց հետո առաջանում են սպիներ:

  • Դուք զգում եք տխրություն կամ հուսահատություն, էներգիայի պակաս կամ ունեք դեպրեսիայի այլ նշաններ, երբ ընդունում եք դեղատոմսով նշանակված իզոտրետինոինը:

  • Դուք սկսում եք ունենալ այլ ախտանիշներ, ինչպիսիք են՝ կանանց մոտ դեմքի մազերի աճ կամ ոսկրերի և մկանների ցավ:

Ընթացիկ դրությամբ:: 16 նոյեմբերի 2023

Բովանդակության տարբերակ:: 14.0

Լիցենզիայի տակ հարմարեցված խնամքի ցուցումներ Ձեր առողջապահության մասնագետը: Եթե ունեք հարցեր բժշկական վիճակի կամ այս հրահանգի վերաբերյալ, միշտ հարցրեք ձեր առողջապահական մասնագետին:. Healthwise, Incorporated մերժում է ցանկացած երաշխիք կամ պատասխանատվություն այս տեղեկատվությունը օգտագործելու համար:.

© 2006-2025 Healthwise, Incorporated.