Հազը երեխաների մոտ․ Ցուցումներ բուժման վերաբերյալ
Cough in Children: Care Instructions
Ցուցումներ ձեր բուժման վերաբերյալ
Հազը ձեր երեխայի մարմնի արձագանքն է իր կոկորդին կամ շնչուղիներին խոչընդոտող ազդակներին: Հազը կարող է առաջանալ
տարբեր պատճառներից: Ձեր երեխան կարող է հազալ մրսածությունից կամ գրիպից, բրոնխիտից կամ ասթմայից: Ծխելը,
քթըմպանային կաթիլը, ալերգիան կամ ստամոքսի թթուն, որոնք հայտնվում են կոկորդում, նույնպես կարող են հազ
առաջացնել:
Հազը հիվանդություն չէ, այլ ախտանիշ: Հազը կարող է վերանալ, երբ հազի պատճառը, ինչպես օրինակ՝ մրսածությունը,
վերանում է: Մի քանի միջոցներ կարող եք ձեռնարկել ձեր երեխայի հազը մեղմացնելու կամ լավացնելու համար տնային
պայմաններում:
Երեխայի բուժման և անվտանգության համար կարևոր դեր է խաղում հետագա ամբուլատոր վերահսկողությունը:
Երեխայի մոտ խնդիրներ նկատելիս անպայման նշանակեք տեսակցություններ, այցելեք բժշկին և զանգահարեք: Լավ կլինի նաև,
որ պահպանեք ձեր երեխայի անալիզների արդյունքները և դեղացանկը, որը երեխան ընդունում է:
Ինչպե՞ս կարող եք բուժօգնություն ցուցաբերել երեխային տնային պայմաններում:
-
Ձեր երեխային տվեք շատ ջուր և այլ հեղուկներ: Սա կօգնի հանգստացնել չոր կամ բորբոքված կոկորդը: Տաք ջրի կամ
թեյի մեջ մեղրը կամ կիտրոնի հյութը կարող են փափկեցնել չոր կոկորդը: Մի՛ տվեք մեղր 1 տարեկանից ցածր երեխաներին:
Այն կարող է պարունակել բակտերիաներ, որոնք վնասակար են փոքրիկների համար:
-
Զգույշ վարվեք հազի և մրսածության դեմ դեղամիջոցների հետ: Մի տվեք դրանք 6 տարեկանից փոքր երեխաներին, քանի որ
դրանք արդյունավետ չեն այդ տարիքի երեխաների համար և նույնիսկ կարող են վնաս պատճառել: 6 և ավելի մեծ տարիքի
երեխաների դեպքում մշտապես հետևեք բոլոր ցուցումներին: Միշտ համոզված եղեք, թե դեղորայքը ինչ չափաբաժնով և որքան
ժամանակ պետք է տաք: Եվ օգտվեք չափաբաժինը որոշող սարքից, եթե այն ներառված է փաթեթի հետ:
-
Երեխային հեռու պահեք ծխից: Մի ծխեք և թույլ մի տվեք որևէ մեկին ծխել ձեր երեխայի կողքին կամ տանը:
-
Օգնեք ձեր երեխային խուսափել ծխի, փոշու կամ այլ աղտոտիչների ազդեցությունից կամ երեխային դիմակ հագցրեք։ Ձեր
բժշկի կամ դեղագործի հետ ճշտեք, թե որ տեսակի դիմակն ավելի օգտակար կլինի ձեր երեխայի համար:
Ե՞րբ պետք է զանգահարեք օգնության համար:
Զանգահարեք 911 ցանկացած ժամանակ, երբ կարծում եք, որ ձեր երեխան կարող է շտապ օգնության կարիք ունենալ:
Օրինակ, զանգահարեք, եթե
-
Երեխան շատ դժվար է շնչում: Երեխայի մոտ կարող են լինել հետևյալ նախանշանները.
-
Երեխան շնչում է որովայնի մկաններով:
-
Կրծքավանդակը խորը սուզվում է կամ քթանցքները լայնանում են, երբ երեխան փորձում է շնչել:
-
Ձեր երեխայի մաշկը և մատի եղունգները մոխրագույն են կամ կապույտ:
-
Ձեր երեխայի հազի ժամանակ դուրս է մղվում մեծ քանակությամբ արյուն կամ զանգվածը նման է սուրճի մրուրի:
Անմիջապես զանգահարեք ձեր բժշկին կամ ահազանգեք շտապ օգնություն, եթե․
-
Ձեր երեխան հազալիս արյուն է դուրս մղում։
-
Երեխայի մոտ նոր կամ ավելի վատ շնչառական խնդիրներ են հայտնվում:
-
Երեխայի մոտ նորից կամ ավելի բարձր տենդ է նկատվում:
Ուշադիր հետևեք երեխայի առողջության փոփոխություններին և անպայման դիմեք ձեր բժշկին, եթե
-
Երեխայի մոտ նոր նախանշաններ են նկատվում, օրինակ, ականջացավ կամ ցան:
-
Ձեր երեխայի հազը խորացել է կամ ավելի է հաճախացել, հատկապես, եթե նկատում եք ավելի շատ լորձ կամ լորձի գույնի
փոփոխություն:
-
Երեխան չի կազդուրվում սպասվածի պես:
Ընթացիկ դրությամբ:: 27 սեպտեմբերի 2023
Բովանդակության տարբերակ:: 14.0
Լիցենզիայի տակ հարմարեցված խնամքի ցուցումներ Ձեր առողջապահության մասնագետը: Եթե
ունեք հարցեր բժշկական վիճակի կամ այս հրահանգի վերաբերյալ, միշտ հարցրեք ձեր առողջապահական մասնագետին:.
Healthwise, Incorporated մերժում է ցանկացած երաշխիք կամ պատասխանատվություն այս տեղեկատվությունը օգտագործելու
համար:.