Կորոնավիրուս (COVID-19)․ Բուժման ցուցումներ

Coronavirus (COVID-19): Care Instructions

Ակնարկ

Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) տարածվում է վիրուսի միջոցով։ Ախտանիշները ներառում են՝ ջերմություն, հազ և շնչառության դժվարացում։ Այն հիմնականում մարդուց մարդ է փոխանցվում հազի և փռշտոցի միջոցով: Վիրուսը կարող է նաև տարածվել այն ժամանակ, երբ մարդիկ սերտ կապի մեջ գտնվեն վարակակրի հետ:

Մարդկանց մեծամասնությունը ունենում է մեղմ ախտանիշներ և կարող է ինքնուրույն բուժվել տանը: Նրանց ախտանիշների վատթարացման դեպքում հնարավոր է հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն լինի։ Բուժումը կարող է ներառել ախտանիշները նվազեցնող դեղամիջոցներ, ինչպես նաև շնչառական օժանդակ միջոցներ, ինչպիսիք են՝ թթվածնային թերապիան կամ օդափոխիչը:

Կարևոր է վիրուսն ուրիշներին չփոխանցելը։ Եթե վարակվել եք COVID-19-ով, ապա մշտապես կրեք կտորե դիմակ այլ մարդկանց ներկայությամբ։ Դա կարող է կանխել վիրուսի տարածումը։ Հիվանդության ընթացքում դուք պետք է մեկուսանաք։ Տնից դուրս եկեք միայն այն դեպքում, եթե Ձեզ անհրաժեշտ է բժշկական օգնություն կամ թեստավորում։

Հետագա ամբուլատոր խնամքը կազմում է բուժման և ապահովության կարևոր մասը:. Խնդիրներ նկատելիս անպայման նշանակեք տեսակցություններ, այցելեք բժշկին և զանգահարեք: Լավ կլինի նաև, որ պահպանեք ձեր անալիզների արդյունքները և դեղացանկը, որն ընդունում եք:

Ինչպե՞ս կարող եք բուժօգնություն ցուցաբերել ինքներդ ձեզ տնային պայմաններում:

  • Հանգիստ առեք։ Դա կօգնի ավելի լավ զգալ։

  • Օգտագործեք շատ հեղուկներ։ Դա օգնում է վերականգնել ջերմության արդյունքում կորցրած հեղուկները: Հեղուկները նաև մեղմացնում են կոկորդի ցավը։ Ջուրը, ապուրը, մրգահյութը և կիտրոնով տաք թեյը լավ ընտրություն են:

  • Ջերմությունը նվազեցնելու համար խմեք ացետամինոֆեն (օրինակ՝ Թայլենոլ)։ Այն նաև կարող է մեղմացնել մկանային ցավը։ Կարդացեք և հետևեք պիտակի վրա նշված բոլոր ցուցումներին:

  • Ցավոտ մաշկի վրա օգտագործեք նավթային ժելե: Սա կարող է օգնել, երբ ձեր քթի և շրթունքների շուրջ մաշկը դառնում է ցավոտ անձեռոցիկի հետ շփման արդյունքում։ Եթե ​​ օգտագործում եք թթվածին, օգտագործեք ջրային հիմքով արտադրանք նավթային ժելեի փոխարեն:

Խորհուրդներ ինքնամեկուսացման համար

  • Սահմանափակեք ձեր տան մարդկանց հետ շփումը: Հնարավորության դեպքում մնացեք առանձին ննջասենյակում և օգտվեք առանձին լոգարանից:

  • Կրեք կտորե դիմակ այլ մարդկանց ներկայությամբ։ Այն կարող է կանխել վիրուսի տարածումը հազալիս կամ փռշտալիս:

  • Եթե ստիպված եք տնից դուրս գալ, ապա խուսափեք մարդկանց բազմությունից և փորձեք առնվազն 6 ոտնաչափ հեռավորություն պահպանել այլ մարդկանցից:

  • Խուսափեք ընտանի կենդանիների և այլ կենդանիների հետ շփումից:

  • Հազալիս կամ փռշտալիս անձեռոցիկով ծածկեք բերանը և քիթը։ Այնուհետև այն անմիջապես նետեք աղբամանը։

  • Հաճախակի լվացեք ձեռքերը, հատկապես հազալուց կամ փռշտալուց հետո: Օգտագործեք ջուր և օճառ և լվացվեք առնվազն 20 վայրկյան: Օճառի և ջրի բացակայության դեպքում, օգտագործեք ալկոհոլային հիմքով ձեռքերը ախտահանող միջոց:

  • Մի կիսեք անձնական օգտագործման կենցաղային իրերը: Դրանք ներառում են՝ անկողնային պարագաները, սրբիչները, բաժակները և ամանեղենը, սննդի պարագաները:

  • Լվացքը լվացեք գործվածքի տեսակի համար թույլատրելի ամենատաք ջրով և չորացրեք: Կարող եք լվանալ այլ անձանց հագուստը ձեր հագուստի հետ միասին:

  • Ամեն օր մաքրեք և ախտահանեք ձեր տունը։ Օգտագործեք կենցաղային մաքրող միջոցներ և ախտահանիչ անձեռոցիկներ կամ հեղուկացիրներ: Հատուկ ուշադրություն դարձրեք այն իրերի մաքրմանը, որոնց դիպչում եք ձեռքերով: Դրանք ներառում են՝ դռան բռնակները, հեռակառավարման վահանակները, հեռախոսները և ձեր սառնարանի և միկրոալիքային վառարանի բռնակները: Եվ մի մոռացեք խոհանոցային սեղանները, սեղանածածկերը, սանհանգույցները և համակարգչային ստեղնաշարերը:

Երբ կարող եք ավարտել ինքնամեկուսացումը

  • Եթե գիտեք կամ կասկածում եք, որ վարակվել եք COVID-19-ով, մնացեք ինքնամեկուսացման մեջ․

    • Դուք չեք ունեցել ջերմություն 24 ժամ շարունակ առանց ջերմիջոցնող դեղորայքի, և

    • Ձեր ախտանշաններն ավելացել են, և

    • Առնվազն 10 օր է, ինչ սկսել են ձեր ախտանիշները:

  • Խոսեք ձեր բժշկի հետ այն մասին, թե արդյոք դուք նույնպես թեստավորման կարիք ունեք, հատկապես եթե թույլ իմունային համակարգ ունեք:

Ե՞րբ պետք է զանգահարեք օգնության համար:

Զանգահարեք 911 ցանկացած ժամանակ, երբ կարծում եք, որ շտապ օգնության կարիք ունեք: Օրինակ, զանգահարեք, եթե ունեք կյանքին սպառնացող ախտանիշներ, ինչպիսիք են՝

  • Ունեք շնչառության խիստ դժվարացում։ (Ընդհանրապես չեք կարողանում խոսել:)

  • Ունեք կրծքավանդակի անընդհատ ցավ կամ ճնշում:

  • Ուժեղ գլխապտույտ ունեք կամ կորցնում եք գիտակցությունը:

  • Դուք շփոթված եք կամ չեք կարող հստակ մտածել:

  • Ձեր դեմքն ու շրթունքները կապույտ են:

  • Դուք ուշագնաց եք լինում (կորցնում եք գիտակցությունը) կամ շատ դժվարությամբ եք ուշքի գալիս:

Անմիջապես զանգահարեք ձեր բժշկին կամ ահազանգեք շտապ օգնություն, եթե․

  • Ունեք շնչառության չափավոր դժվարացում։ (Չեք կարողանում արտաբերել կապակցված նախադասություն։)

  • Հազալիս առկա է արյուն (ավելի քան 1 թեյի գդալ)։

  • Արյան ցածր ճնշման նշաններ ունեք։ Դրանք ներառում են՝ գլխապտույտի զգացողությունը, թուլության հետևանքով կանգնել չկարողանալը, մրսելու զգացողությունը, գունատությունը, խոնավ մաշկը։

Հետևեք ձեր առողջական վիճակին և անմիջապես կապվեք ձեր բժշկի հետ, եթե․

  • Ձեր ախտանիշները սրվում են:

  • Ձեր վիճակը չի լավանում, ինչպես կանխատեսվում էր։

Զանգահարեք բժշկին, նախքան նրան այցելելը։ Հետևեք նրանց ցուցումներին։ Եվ կրեք կտորե դիմակ։

Ընթացիկ դրությամբ:: 28 փետրվարի 2024

Բովանդակության տարբերակ:: 14.0

Լիցենզիայի տակ հարմարեցված խնամքի ցուցումներ Ձեր առողջապահության մասնագետը: Եթե ունեք հարցեր բժշկական վիճակի կամ այս հրահանգի վերաբերյալ, միշտ հարցրեք ձեր առողջապահական մասնագետին:. Healthwise, Incorporated մերժում է ցանկացած երաշխիք կամ պատասխանատվություն այս տեղեկատվությունը օգտագործելու համար:.

© 2006-2025 Healthwise, Incorporated.